Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է 19-ամյա պատանու՝ Մանչեսթերում ահաբեկչության կապակցությամբ
INTERNATIONAL NEWSԲրիտանական ոստիկանությունը ձերբակալել է 19-ամյա պատանու՝ Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, հայտնում է AP-ն։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, երիտասարդը կալանավորվել է Լիվերփուլի օդանավակայանում՝ ահաբեկչության մեջ կասկածանքով։
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ Սալման Աբեդին, որը ահաբեկչություն էր իրականացրել Մանչեսթերի համերգասրահում մայիսի 22-ին, չի եղել ընդարձակ ցանցի մի մասը, բայց քննիչները համարում են, որ եղել են մարդիկ, որոնք գիտեին պատրաստվող ահաբեկչության մասին։
Հիշեցնենք, որ ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 22 մարդ, մոտ 60-ը վիրավորում էր ստացել։ Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 20 կասկածյալների, բայց նրանք բոլորը ազատ են արձակվել առանց մեղադրանքների առաջադրման։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



