Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է 19-ամյա պատանու՝ Մանչեսթերում ահաբեկչության կապակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանական ոստիկանությունը ձերբակալել է 19-ամյա պատանու՝ Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, հայտնում է AP-ն։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, երիտասարդը կալանավորվել է Լիվերփուլի օդանավակայանում՝ ահաբեկչության մեջ կասկածանքով։
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ Սալման Աբեդին, որը ահաբեկչություն էր իրականացրել Մանչեսթերի համերգասրահում մայիսի 22-ին, չի եղել ընդարձակ ցանցի մի մասը, բայց քննիչները համարում են, որ եղել են մարդիկ, որոնք գիտեին պատրաստվող ահաբեկչության մասին։
Հիշեցնենք, որ ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 22 մարդ, մոտ 60-ը վիրավորում էր ստացել։ Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 20 կասկածյալների, բայց նրանք բոլորը ազատ են արձակվել առանց մեղադրանքների առաջադրման։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



