Իսպանական դատարանը Մեսսիի ազատազրկման պատիժը փոխարինել է 252 000 եվրո տուգանքով
SPORTԻսպանական դատարանը կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի նկատմամբ սահմանված 21 ամսվա ազատազրկումը փոխարինել է 252 000 եվրոյի չափով տուգանքով:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով իսպանական պարբերականին, Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի հայրը` Խորխե Օրասիո Մեսսին, իր հերթին, պետք է 180 000 եվրո ծավալով տուգանք վճարի:
Ֆուտբոլիստն ու նրա հայրը մեղադրվում էին 4.1 մլն եվրո ծավալով հարկերի վճարումից խուսափելու մեջ: Դատախազի տեղեկությունները Մեսսին հարկ չի վճարել 2007, 2008 և 2009 թվականներին ստացած եկամուտի համար: Դատարանում ֆուտբոլիստը նշել է, որ հենց հայրն է զբաղվել իր ֆինանսական հարցերով, և ինքը երբևիցե հոր հետ չի քննարկել հարկերի թեման:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



