Իսպանական դատարանը Մեսսիի ազատազրկման պատիժը փոխարինել է 252 000 եվրո տուգանքով
ՍՊՈՐՏԻսպանական դատարանը կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի նկատմամբ սահմանված 21 ամսվա ազատազրկումը փոխարինել է 252 000 եվրոյի չափով տուգանքով:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով իսպանական պարբերականին, Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի հայրը` Խորխե Օրասիո Մեսսին, իր հերթին, պետք է 180 000 եվրո ծավալով տուգանք վճարի:
Ֆուտբոլիստն ու նրա հայրը մեղադրվում էին 4.1 մլն եվրո ծավալով հարկերի վճարումից խուսափելու մեջ: Դատախազի տեղեկությունները Մեսսին հարկ չի վճարել 2007, 2008 և 2009 թվականներին ստացած եկամուտի համար: Դատարանում ֆուտբոլիստը նշել է, որ հենց հայրն է զբաղվել իր ֆինանսական հարցերով, և ինքը երբևիցե հոր հետ չի քննարկել հարկերի թեման:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



