Վարչապետը հանձնարարել է ամփոփել սոցիալապես անապահով անձանց տվյալները
SOCIETYՀայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 6-ին կառավարության հերթական նիստում ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, հանրապետության մարզպետներին, Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հանձնարարեց 2 ամսում ամփոփել ու մոդեռնիզացնել Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի տվյալների բազայում գտնվող անձանց տվյալները եւ դրանք ներկայացնել Աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարարություն։ Կառավարության ղեկավարի խոսքով, այդ տվյալները կկիրառվեն անապահով ընտանիքներին օգնություն հատկացնելիս։
«Մենք ցանկանում ենք ամեն ինչ իմանալ սոցիալապես անապահով ընտանիքների մասին»,-հստակեցրեց Կարեն Կարապետյանը։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



