Վարչապետը հանձնարարել է ամփոփել սոցիալապես անապահով անձանց տվյալները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 6-ին կառավարության հերթական նիստում ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, հանրապետության մարզպետներին, Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հանձնարարեց 2 ամսում ամփոփել ու մոդեռնիզացնել Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի տվյալների բազայում գտնվող անձանց տվյալները եւ դրանք ներկայացնել Աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարարություն։ Կառավարության ղեկավարի խոսքով, այդ տվյալները կկիրառվեն անապահով ընտանիքներին օգնություն հատկացնելիս։
«Մենք ցանկանում ենք ամեն ինչ իմանալ սոցիալապես անապահով ընտանիքների մասին»,-հստակեցրեց Կարեն Կարապետյանը։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



