Թուրքիայում սննդային թունավորման ախտանշաններով 87 զինծառայող է հոսպիտալացվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Մուղլա նահանգում 87 զինվոր է հոսպիտալացվել սննդային թունավորման ախտանշաններով: Այդ մասին հայտնում է թուրքական haberler.com կայքը:
Զինվորների մոտ նկատվել են որովայնի շրջանում սուր ցավեր և հաճախակի փսխումներ: Վերջին ամսում սա Թուրքիայում զինվորների զանգվածային թունավորման չորրորդ դեպքն է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մանիսա նահանգի զորամասերից մեկում թունավորվել էր 730 զինվոր: Հիվանդանոցում հայտնված զինվորներից մեկը պատմել էր, թե սնունդ արտադրող ընկերությունը պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



