Թուրքիայում սննդային թունավորման ախտանշաններով 87 զինծառայող է հոսպիտալացվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Մուղլա նահանգում 87 զինվոր է հոսպիտալացվել սննդային թունավորման ախտանշաններով: Այդ մասին հայտնում է թուրքական haberler.com կայքը:
Զինվորների մոտ նկատվել են որովայնի շրջանում սուր ցավեր և հաճախակի փսխումներ: Վերջին ամսում սա Թուրքիայում զինվորների զանգվածային թունավորման չորրորդ դեպքն է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մանիսա նահանգի զորամասերից մեկում թունավորվել էր 730 զինվոր: Հիվանդանոցում հայտնված զինվորներից մեկը պատմել էր, թե սնունդ արտադրող ընկերությունը պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



