Ավստրիայի դատարանը հաստատել է Հիտլերի տունը սեփականատերերից առգրավելու օրինականությունը
INTERNATIONAL NEWSԱվստրիայի Սահմանադրական դատարանը հաստատել է Ադոլֆ Հիտլերի տունը լիիրավ սեփականատերերից առգրավելու օրինականությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հայտնի է, որ երկար ժամանակ տան սեփականատեր Գերլինդա Պոմերը և պետությունը պայքարել են Վերին Ավստրիա երկրամասի Բրաունաու ամ Ինն քաղաքում գտնվող տան համար, որտեղ ծնվել և երեք տարի ապրել է Ադոլֆ Հիտլերը: Կինը հրաժարվել է տունը վաճառել պետությանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դատարանը որոշել է, որ առգրավումը կկանխարգելի շինության վերածումը նեոնացիստական սրբավայրի, իսկ վերանորոգումից հետո տունը կտրամադրվի սահմանափակ կարողություններով մարդկանց օգնություն ցւոցաբերող բարեգործական կազմակերպությանը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



