Ավստրիայի դատարանը հաստատել է Հիտլերի տունը սեփականատերերից առգրավելու օրինականությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրիայի Սահմանադրական դատարանը հաստատել է Ադոլֆ Հիտլերի տունը լիիրավ սեփականատերերից առգրավելու օրինականությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հայտնի է, որ երկար ժամանակ տան սեփականատեր Գերլինդա Պոմերը և պետությունը պայքարել են Վերին Ավստրիա երկրամասի Բրաունաու ամ Ինն քաղաքում գտնվող տան համար, որտեղ ծնվել և երեք տարի ապրել է Ադոլֆ Հիտլերը: Կինը հրաժարվել է տունը վաճառել պետությանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դատարանը որոշել է, որ առգրավումը կկանխարգելի շինության վերածումը նեոնացիստական սրբավայրի, իսկ վերանորոգումից հետո տունը կտրամադրվի սահմանափակ կարողություններով մարդկանց օգնություն ցւոցաբերող բարեգործական կազմակերպությանը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



