Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Երևանում կայացել է «Ազատությունների մեծ խարտիա-800 (եղելույթ, մեկնություն, իմաստավորում)» միջազգային գիտաժողովը

SOCIETY

Երևանում հոկտեմբերի 12-ին կայացել է «Ազատությունների մեծ խարտիա – 800 (եղելույթ, մեկնություն, իմաստավորում)» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր «Համ աշխարհային պատմության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի կողմից՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը և ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՊՀԱ նախագահ Ալբերտ Ստեփանյանը:

Գիտաժողովին իրենց մասնակցությունն են բերել պատմագիտության, իրավագիտության և քաղաքագիտության ներկայացուցիչ՝ հայաստանյան մի շարք հետազոտողներ, արտերկրից հրավիրված ականավոր գիտնականներ, երիտասարդ հետազոտողներ: Գիտաժողովի մասնակիցներն իրենց զեկուցումներում դիտարկել են Ազատությունների մեծ խարտիան, նրա զարգացումները, մեկնաբանությունները և ազդեցությունները պատմագիտական, իրավագիտական, քաղաքագիտական, տեսական-իմաստասիրական լայն համատեքստում՝ միջնադարից մինչև արդիականութ յուն: Մասնավորապես, միջգիտակարգային (միջդիսցիպլինար) մոտեցման կիրառմամբ մասնակիցների կողմից քննության են առնվել պատմական ժամանակի և տարածության տարբեր չափումներում թեմայի հետ առնչվող այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են հասարակական առճակատումը և փոխհամաձայնությունը, հասարակության սահմանադրական վերափոխման և նորացման (իննովացիայի) նախագծերը:

Գիտաժողովին ծավալուն ելույթ է ունեցել Մեծ խարտիայի խոշորագույն մասնագետներից մեկը՝ անգլիացի միջնադարագետ, Իսթ Անգլիայի համալսարանի պրոֆեսոր, Բրիտանական ակադեմիայի անդամ Նիկոլաս Վինսենտը, որը «Ազատությունների մեծ խարտիան իբրև խաղաղության պայմանագիր» խորագրով զեկուցմամբ մանրամասն ներկայացրել է Խարտիայի առաջացման և զարգացման պատմությունը՝ դիտարկելով փաստաթղթի ձևավորման պատմական համատեքստը: Ելույթներով հանդես են եկել Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության պրոֆեսոր Թեո Մարտեն վան Լինտը, ՀՀ պետակաÕ ¶ կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ,  պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը, ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտներ Լիլիթ Մինասյանը (պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանի համահեղինակությամբ), Սմբատ Հովհաննիսյանը, ի.գ.թ., դոցենտ Գաբրիել Բալայանը, ք.գ.թ. Տիգրան Մկրտչյանը, ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտներ  Ջուլիետա Կճանյանը, Տիգրան Եփրեմյանը, Սամսոն Հովհաննիսյանը: 

Գիտաժողովն ավարտվել է արդյունքների ամփոփմամբ և եզրափակիչ քննարկմամբ, որի ընթացքում ընդգծվել է նաև հայկական իրավական պատմության միջնադարյան և նոր ժամանակների տարբեր դրվագներ՝ դրանք համեմատության մեջ դնելով Մեծ Խարտիայի հետ:

Համաշխարհային պատմության հայկական ասոցիացիան նախատեսում է հրատարակել գիտաժողովի ելույթների ժողովածու և մոտ ապագայում ներկայացնել այն հանրությանը:

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome