Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանում կայացել է «Ազատությունների մեծ խարտիա-800 (եղելույթ, մեկնություն, իմաստավորում)» միջազգային գիտաժողովը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում հոկտեմբերի 12-ին կայացել է «Ազատությունների մեծ խարտիա – 800 (եղելույթ, մեկնություն, իմաստավորում)» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր «Համ աշխարհային պատմության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի կողմից՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը և ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՊՀԱ նախագահ Ալբերտ Ստեփանյանը:

Գիտաժողովին իրենց մասնակցությունն են բերել պատմագիտության, իրավագիտության և քաղաքագիտության ներկայացուցիչ՝ հայաստանյան մի շարք հետազոտողներ, արտերկրից հրավիրված ականավոր գիտնականներ, երիտասարդ հետազոտողներ: Գիտաժողովի մասնակիցներն իրենց զեկուցումներում դիտարկել են Ազատությունների մեծ խարտիան, նրա զարգացումները, մեկնաբանությունները և ազդեցությունները պատմագիտական, իրավագիտական, քաղաքագիտական, տեսական-իմաստասիրական լայն համատեքստում՝ միջնադարից մինչև արդիականութ յուն: Մասնավորապես, միջգիտակարգային (միջդիսցիպլինար) մոտեցման կիրառմամբ մասնակիցների կողմից քննության են առնվել պատմական ժամանակի և տարածության տարբեր չափումներում թեմայի հետ առնչվող այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են հասարակական առճակատումը և փոխհամաձայնությունը, հասարակության սահմանադրական վերափոխման և նորացման (իննովացիայի) նախագծերը:

Գիտաժողովին ծավալուն ելույթ է ունեցել Մեծ խարտիայի խոշորագույն մասնագետներից մեկը՝ անգլիացի միջնադարագետ, Իսթ Անգլիայի համալսարանի պրոֆեսոր, Բրիտանական ակադեմիայի անդամ Նիկոլաս Վինսենտը, որը «Ազատությունների մեծ խարտիան իբրև խաղաղության պայմանագիր» խորագրով զեկուցմամբ մանրամասն ներկայացրել է Խարտիայի առաջացման և զարգացման պատմությունը՝ դիտարկելով փաստաթղթի ձևավորման պատմական համատեքստը: Ելույթներով հանդես են եկել Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության պրոֆեսոր Թեո Մարտեն վան Լինտը, ՀՀ պետակաÕ ¶ կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ,  պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը, ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտներ Լիլիթ Մինասյանը (պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանի համահեղինակությամբ), Սմբատ Հովհաննիսյանը, ի.գ.թ., դոցենտ Գաբրիել Բալայանը, ք.գ.թ. Տիգրան Մկրտչյանը, ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտներ  Ջուլիետա Կճանյանը, Տիգրան Եփրեմյանը, Սամսոն Հովհաննիսյանը: 

Գիտաժողովն ավարտվել է արդյունքների ամփոփմամբ և եզրափակիչ քննարկմամբ, որի ընթացքում ընդգծվել է նաև հայկական իրավական պատմության միջնադարյան և նոր ժամանակների տարբեր դրվագներ՝ դրանք համեմատության մեջ դնելով Մեծ Խարտիայի հետ:

Համաշխարհային պատմության հայկական ասոցիացիան նախատեսում է հրատարակել գիտաժողովի ելույթների ժողովածու և մոտ ապագայում ներկայացնել այն հանրությանը:

Աշխարհի առաջնությունը ապրանք չէ, որ այն վաճառեն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Հայտնի դերասանը մահացել է անհասկանալի հանգամանքներումԳեղաշեն գյուղում «Opel» է այրվել Կյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր ԱվետիսյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան ԻՀՊԿ-ն hարվածել է Հորդանանում ԱՄՆ ռшզմաբազային Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին Վթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ Կարապետյան42-ամյա տղամարդը հյուրանոցային համարում uպանել է իր ծանոթինՊայթյուններ են տեղի ունեցել Ռյազանում, ծխի ամպեր են բարձրանում Wildberries պահեստից և նավթավերամշակման գործարանից, տուժել է նաև Մոսկվան (տեսանյութ) ՉԼ․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երրորդ փուլ Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է22-ամյա զբոսաշրջիկը անկենդան վիճակում գտնվել է լողավազանի հատակին «Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տnւժել է ավելի քան 50 մարդ Հակոբ Ղազանչյանը բացում է նոր թատրոն Սևանա լճից ջրառի ծավալը պատմական նվազագույնի է հասելՄենք nչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70 տոկոսը. Իսրայելի պաշտպանության նախարար Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանԾննդատանը նորածիններին փոխանակել են․ նոր մանրամասներԻսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պшտերազմի. Իսրայել Կաց Մեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ