Ինչու են կանայք դաշտանային փուլում ավելի շատ քաղցրավենիք ուտում
LIFEՆախադաշտանային շրջանում շատ կանայք քաղցրեղենի պակաս են զգում և համեմատաբար շատ են ուտում՝ օրական 500 ավելորդ կալորիա օգտագործելով: Հետազոտության համաձայն, որի սա կարող է կապված լինել այս շրջանում հորմոնների մակարդակի փոփոխության հետ:

Ինչպես գիտենք նախադաշտանային փուլը շատ հաճախ ուղեկցվում է փքվածությամբ, փորի ու մեջքի հատվածում ցավերով, տրամադրության կտրուկ փոփոխությամբ, իսկ քաղցրավենիքը այս փուլում կանանց օգնում է ավելի հեշտ հաղթահարել այս ամենը:

Պարզվում է` դաշտանային ցիկլից մի քանի օր առաջ կանանց մոտ մի քանի հարյուր գրամ ավելորդ քաշ է առաջանում՝ ի տարբերություն ամսվա մյուս օրերի: Հետազոտողները կարծում են, որ նախադաշտանային սինդրոմի ժամանակ շատ ուտելը բացատրվում է էստրոգենների, պրոգեստերոնի, ինչպես նաեւ, երջանկության հորմոնի՝ սերոտոնինի մակարդակի փոփոխությամբ, որի հետևանքով էլ տեղի են ունենում տրամադրության առավել հաճախակի եւ կտրուկ անկումներ:

Past.am-ը խորհուրդ է տալիս նախադաշտանայաին փուլում ուտել վարսակ, չրեր, հատիկավոր հաց, բրինձ յոգուրտ, մրգեր: Նրանք համոզված են, որ այս դեպքում առողջության համար ավելի պակաս օգտակար մթերքների հանդեպ ուտելու ձգտումը եւ դրա հետեւանքները զգալիորեն կնվազեն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



