Ինչու են կանայք դաշտանային փուլում ավելի շատ քաղցրավենիք ուտում
ԼԱՅՖՆախադաշտանային շրջանում շատ կանայք քաղցրեղենի պակաս են զգում և համեմատաբար շատ են ուտում՝ օրական 500 ավելորդ կալորիա օգտագործելով: Հետազոտության համաձայն, որի սա կարող է կապված լինել այս շրջանում հորմոնների մակարդակի փոփոխության հետ:

Ինչպես գիտենք նախադաշտանային փուլը շատ հաճախ ուղեկցվում է փքվածությամբ, փորի ու մեջքի հատվածում ցավերով, տրամադրության կտրուկ փոփոխությամբ, իսկ քաղցրավենիքը այս փուլում կանանց օգնում է ավելի հեշտ հաղթահարել այս ամենը:

Պարզվում է` դաշտանային ցիկլից մի քանի օր առաջ կանանց մոտ մի քանի հարյուր գրամ ավելորդ քաշ է առաջանում՝ ի տարբերություն ամսվա մյուս օրերի: Հետազոտողները կարծում են, որ նախադաշտանային սինդրոմի ժամանակ շատ ուտելը բացատրվում է էստրոգենների, պրոգեստերոնի, ինչպես նաեւ, երջանկության հորմոնի՝ սերոտոնինի մակարդակի փոփոխությամբ, որի հետևանքով էլ տեղի են ունենում տրամադրության առավել հաճախակի եւ կտրուկ անկումներ:

Past.am-ը խորհուրդ է տալիս նախադաշտանայաին փուլում ուտել վարսակ, չրեր, հատիկավոր հաց, բրինձ յոգուրտ, մրգեր: Նրանք համոզված են, որ այս դեպքում առողջության համար ավելի պակաս օգտակար մթերքների հանդեպ ուտելու ձգտումը եւ դրա հետեւանքները զգալիորեն կնվազեն:
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



