Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Գիտության պետական կոմիտեն խախտել է գիտնականների իրավունքները». գիտնականները ստորագրահավաք են սկսել. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մայիսի 11–ի հրամանով սահմանափակում է մտցրել, ըստ որի՝ արգելվում է 70–ն անց գիտնականներին ղեկավարել գիտպետկոմի դրամաշնորհային ծրագրերը:

Այս որոշումն արդեն իսկ դժգոհություն է առաջացրել որոշ գիտական կենտրոններում ու գիտնականները ստորագրահավաք են սկսել՝ սահմանափակումը հանելու պահանջով: ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի արհմիութենական կոմիտեն երեկվա որոշմամբ «խիստ վնասակար է համարել Հայաստանում գիտության զարգացման տեսակետից ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի այն նորամուծությունը, ըստ որի` արգելվում է 70–ն անց գիտնականներին ղեկավարել գիտպետկոմի դրամաշնորհային ծրագրերը (Հավելված ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահի «11» մայիսի 2017 թ. թիվ 26–Ա հրամանի)»:

Ըստ գիտնականների՝ «հաշվի առնելով այն փաստը, որ ըստ դրամաշնորհի պայմանների` «Ղեկավար չի կարող լինել խմբի անդամներից մեկի վարչական ենթակայության տակ գտնվող անձը», 70–ն անց գիտնականները, իրենց գիտական խմբի հետ համատեղ, զրկվում են ՀՀ ԿԳՆ ԳՊԿ դրամաշնորհային մրցույթներին մասնակցելու հնարավորությունից, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված աշխատելու իրավունքին` այն մասամբ սահմանափակելով»: Ուստի գիտնականները կոչ են արել ԿԳՆ ԳՊԿ–ին չեղարկել «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – ՀՀՌՀ – 2018» միջազգային մրցույթում հրավերում առկա վերոհիշյալ դրույթը և չկիրառել այն ապագայում:

Ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Կուզանյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ սահմանափակումը կիրառվել է Գիտության կոմիտեի մի քանի օր առաջ հայտարարած մրցույթներում. «Խոսքը հայ–ռուսական պրոյեկտների մասին է: Ներքին խոսակցություններով ասել են, որ իրենց զանգել են կամ կառավարությունից, կամ նախագահականից, որ նման սահմանափակում մտցնեն, ու որ հայկական թիմի ղեկավարը չի կարող լինել 70–նն անց գիտնական, սակայն այդ քայլը որևէ արդարացում չունի»,– ասաց գիտնականը՝ շարունակելով. «Սա դեռ մեկ մրցույթում է կիրառվել, բայց եթե իրենք ընդունել են դա որպես ճիշտ քայլ, հետագայում կարող են մնացած բոլոր ծրագրերի վրա էլ տարածել»:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է սահմանափակումը գրանտատուի պահանջն է, գիտնականը բացասական պատասխան տվեց՝ ասելով. «Հայկական կողմն է ֆինանսավորում հայկական խմբին ու իր պահանջներն է դնում, ռուսական կողմը՝ ռուսական իր պահանջներով ֆինանսավորում է իր խումբը»: Տվյալ դեպքում խոսքը 2 տարով տրվող 9–ը մլն գրանտի մասին է:

Տարիքային սահմանափակումը գիտնականը համարում է սահմանափակում ու խտրականություն: «Ես գտնում եմ, որ դա վնասում է հայկական գիտությանը, որովհետև տվյալ պահին Հայաստանում գրեթե չկան միջին տարիքի գիտնականներ: Մի մասը թողել գնացել է երկրից, մյուս մասն այլ գործով է զբաղվում: Մնացել են մեծահասակները: Ջահելները պաշտպանում, գնում են արտասահման: Կան ջահելներ, բայց փոքրաթիվ են: Եթե այդպիսով տարեց գիտնականներին արգելվում է թիմ ղեկավարել, աշխատել, երիտասարդներին ուղղություն տալ, գիտությունը կմարի շատ արագ: Բացի դա, գիտական ղեկավարը չի կարող ընդգրկվել իր ենթակայի գիտական ծրագրում, նշանակում է տարեց ղեկավարները ընդհանրապես կզրկվեն աշխատելու հնարավորությունից՝ մնալով պետական աշխատավարձի հույսին, որը նվազագույն աշխատավարձից մի քիչ է ավելի»,– ասաց Կուզանյանը:

Խնդրի առթիվ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները ստորագրահավաք են կազմակերպել և իրենց դիմում–բողոքն ուղարկելու են ինչպես Գիտության պետական կոմիտե, այնպես էլ այլ ատյաններ՝ այդ թվում՝ նախագահական: «Արհմիության կոմիտեն որոշել է, որ դա խախտում է գիտնականների իրավունքները և դիմելու ենք տարբեր ատյանները՝ սկսած նախագահականից, սակայն եթե մնացած գիտնականներն ու ինստիտուտներն էլ այդ հարցը չբարձրացնեն ու չպահանջեն, որ սահմանափակումը հանվի, հաջողություն դժվար լինի»,– նշեց գիտնականը՝ հավելելով. «Երիտասարդներին աջակցելը ճիշտ է, բայց ոչ մեծահասակներին արգելելով գիտությամբ զբաղվել»:

Այս խնդրով մենք դիմեցինք ՀՀ գիտության պետական կոմիտեին: Ստորև ներկայացնում ենք կոմիտեի գրավոր պարզաբանումը խնդրո առարկայի շուրջ:

ՀՀ գիտության պետական կոմիտեի պատասխանը «Փաստին»
Գիտական մրցութային թեմաների ղեկավարների տարիքի սահմանափակման (հայտի ներկայացման վերջնաժամկետի պահին) դրույթն առաջին հերթին բխում է գիտության ոլորտի երիտասարդացմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերից՝ նպատակ ունենալով խթանել կադրերի առաջընթացին, ճանապարհ հարթել երիտասարդ գիտնականների համար, որոնք այդ ճանապարհով պետք է զարգացնեն իրենց կառավարչական հմտությունները՝ միաժամանակ, ապահովելով ոլորտում սերնդափոխության բնականոն ընթացքը: Ընդ որում, տարիքային սահմանափակումը վերաբերում է միայն ղեկավարներին, ինչն ամենեևին չի սահմանափակում նրանց իրավունքը ընդգրկվել տվյալ գիտական թեմայի կատարողների կազմում: Ավելին, հարկ է նշել, որ գիտական հայտ ներկայացնող խմբերի անդամները հիմնականում ընդգրկված են բազային ֆինանսավորման ծրագրերում, և գիտական մրցութային ծրագրերը նրանց համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն է և աշխատանք:

Բացի այդ, տարիքային սահմանափակման դրույթն, ընդհանրապես, համաշխարհային պրակտիկայում ընդունված նորմ է. հաշվի է առնվում անձի թե՛ ֆիզիոլոգիական վիճակը, թե՛ ժամանակակից մեթոդներին տիրապետելու ունակությունը, թե՛, ընդհանրապես, վարչական կամ այդպիսի էլեմենտներ պարունակող աշխատանքին հակված լինելու հնարավորությունները:

Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է նշել, որ խմբի ղեկավարի համար տարիքային սահմանափակման դրույթը ոչ մի կերպ չի կարող խաթարել խմբի աշխատանքը, եթե խմբում առկա է 70 տարեկանից ցածր առնվազն մեկ մասնագետ, ով կարող է բավարարել հայտում նշված՝ միջազգայնորեն ընդունելի և ընկալելի պայմանները: Հակառակ դեպքում, նման կադրերի բացակայությունը խմբում, կարող է կասկած առաջացնել թեմայի հաջող իրականացման կապակցությամբ, քանի որ 4–5 հոգու համար նախատեսված գիտական աշխատանքը չի կարող կատարվել կամ պայմանավորված լինել միայն 1 կատարողի գործոնով:

Եվ, որպես վերջաբան, հարկ է նշել, որ փոխարինող պատրաստելը համարվում է գիտական գործունեության և գիտական աշխատողի կարևորագույն գործառույթներից մեկը: Եթե գիտնականը մինչև 70 տարեկան չի պատրաստել գործին տիրապետող «երիտասարդ» մասնագետ, և այն էլ այն դեպքում, երբ «երիտասարդ» հասկացությունը վերաբերում է մինչև 70 տարեկան տարիքային միջակայքին, ապա նույն պրոբլեմը կառաջանա թեմայի կատարումից հետո, և տվյալ թեմայի հետագա ճակատագիրն ու շարունակականությունն ընդհանրապես պարզ չէ...

Եվ, ի վերջո, հարցի հիմքում դրված է գիտության ոլորտից տաղանդավոր երիտասարդ կադրերի օրեցօր ահագնացող տեմպերով արտահոսքին խոչընդոտելու միտումը, իսկ արտահոսքն, ի դեպ, մեզ՝ գիտության ոլորտի պատասխանատուներիս և, հույս ունենք, նաև՝ նամակի հեղինակներին, շատ է մտահոգում:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League