Չինաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ֆիլիպիններին
INTERNATIONAL NEWSՉինաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ֆիլիպիններին։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին ՝ ֆիլիպինցի գործընկեր Ալան Կաետանոյի հետ հանդիպման արդյունքներով, փոխանցում է AP-ն։
Վան Ին նշել է, որ կողմերը կշարունակեն կատարելագործել փոխադարձ վստահությունն ու հարթել տարաձայնությունները՝ Հարավ- չինական ծովում խաղաղություն ու կայունություն ապահովելու համար։ Կաետանոն նշել է, որ անհրաժեշտ է ավելի քիչ մտածել ազգային սահմանների մասին։ «Մենք պետք է ավելի քիչ մտածենք այն մասին, որ մենք չինացիներ ենք, ֆիլիպինցիներ, կամ թաիլանդացիներ, մենք պետք է մտածենք ասիացիների նման։ Մենք պետք է հասկանանք, որ խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում թույլ կտա մեր երկրներին ու ժողովուրդներին զարգանալ ու բարգավաճել»,- ասել է նա։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



