Չինաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ֆիլիպիններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ֆիլիպիններին։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին ՝ ֆիլիպինցի գործընկեր Ալան Կաետանոյի հետ հանդիպման արդյունքներով, փոխանցում է AP-ն։
Վան Ին նշել է, որ կողմերը կշարունակեն կատարելագործել փոխադարձ վստահությունն ու հարթել տարաձայնությունները՝ Հարավ- չինական ծովում խաղաղություն ու կայունություն ապահովելու համար։ Կաետանոն նշել է, որ անհրաժեշտ է ավելի քիչ մտածել ազգային սահմանների մասին։ «Մենք պետք է ավելի քիչ մտածենք այն մասին, որ մենք չինացիներ ենք, ֆիլիպինցիներ, կամ թաիլանդացիներ, մենք պետք է մտածենք ասիացիների նման։ Մենք պետք է հասկանանք, որ խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում թույլ կտա մեր երկրներին ու ժողովուրդներին զարգանալ ու բարգավաճել»,- ասել է նա։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



