Ռոնալդուն չի մասնակցի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության երրորդ տեղի համար խաղին
SPORTՊորտուգալիայի ազգային թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության երրորդ տեղի համար հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իսպանական Marca-ն: Պորտուգալիայի ազգային թիմի մարզչական շտաբը թույլատրել է ֆուտբոլիստին չմասնակցել խաղին, քանի որ նա պետք է մեկնի ԱՄՆ` տեսնելու իր նորածին երկվորյակներին: Երեխաները ծնվել են փոխնակ մորից: Նրանց անվանակոչել են Եվա և Մատեո:
Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Պորտուգալիայի ազգային թիմը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում պարտվեց Չիլիի ընտրանուն:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



