Ռոնալդուն չի մասնակցի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության երրորդ տեղի համար խաղին
ՍՊՈՐՏՊորտուգալիայի ազգային թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության երրորդ տեղի համար հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իսպանական Marca-ն: Պորտուգալիայի ազգային թիմի մարզչական շտաբը թույլատրել է ֆուտբոլիստին չմասնակցել խաղին, քանի որ նա պետք է մեկնի ԱՄՆ` տեսնելու իր նորածին երկվորյակներին: Երեխաները ծնվել են փոխնակ մորից: Նրանց անվանակոչել են Եվա և Մատեո:
Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Պորտուգալիայի ազգային թիմը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում պարտվեց Չիլիի ընտրանուն:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



