Լողափ նետված շնաձուկը խուճապի Է մատնել հանգստացողներին
INTERNATIONAL NEWSԻսպանիայի Մայորկա կղզում լողափ նետված շնաձուկը խուճապ Է առաջացրել հանգստացողների շրջանում: Պատահարի տեսագրությունը հրապարակել Է Sky News հեռուստաալիքը:
Ինչպես ճշտել Է The Sun հրատարակությունը, միջադեպը տեղի Է ունեցել հունիսի 24-ին Մագալուֆ հանրաճանաչ առողջավայրի մոտ: Գիշատչի հայտնվելուց հետո զբոսաշրջիկների համար լողափը ժամանակավորապես փակել են:
Կենդանաբան-փորձագետները զննել են ձկանը, որը կապույտ շնաձուկ տեսակի ներկայացուցիչ Է եղել: Պարզվել Է, որ 2,5 մետր երկարությամբ գիշատիչը լուրջ վերք Է ստացել որսատեգով: Դա Էլ նրան հարկադրել Է նետվելու ափ, պարզաբանել են մասնագետները: Շնաձկանկը ցավազրկող միջոց են տվել, իսկ այնուհետեւ բաց թողել ծով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



