Լողափ նետված շնաձուկը խուճապի Է մատնել հանգստացողներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի Մայորկա կղզում լողափ նետված շնաձուկը խուճապ Է առաջացրել հանգստացողների շրջանում: Պատահարի տեսագրությունը հրապարակել Է Sky News հեռուստաալիքը:
Ինչպես ճշտել Է The Sun հրատարակությունը, միջադեպը տեղի Է ունեցել հունիսի 24-ին Մագալուֆ հանրաճանաչ առողջավայրի մոտ: Գիշատչի հայտնվելուց հետո զբոսաշրջիկների համար լողափը ժամանակավորապես փակել են:
Կենդանաբան-փորձագետները զննել են ձկանը, որը կապույտ շնաձուկ տեսակի ներկայացուցիչ Է եղել: Պարզվել Է, որ 2,5 մետր երկարությամբ գիշատիչը լուրջ վերք Է ստացել որսատեգով: Դա Էլ նրան հարկադրել Է նետվելու ափ, պարզաբանել են մասնագետները: Շնաձկանկը ցավազրկող միջոց են տվել, իսկ այնուհետեւ բաց թողել ծով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



