Պատրաստում ենք խմորը: Ալյուրը, փխրեցուցիչը և կարագը բլենդերով հարում ենք: Այնուհետև լցնում ենք ձվերն ու շաքարավազը և կրկին համասեռ զանգված ենք ստանում: Զանգվածից խմոր ենք հունցում և բաժանում 1/4 և 3/4 մասերի:
Մեծ խմորը լցնում ենք 25 х 25 սմ տրամագիծ ունեցող յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե: Իսկ փոքր խմորը տեղափոխում ենք սառցախցիկ: Ելակը բլենդերով ըստ ճաշակի շաքարավազի հետ հարում ենք և լցնում խմորի վրա:
Պատրաստում ենք միջուկը: Մի ամանի մեջ լցնում ենք 100 գր թթվասեր և 2 ճ/գդ կակաո, իսկ մյուսի մեջ՝ 100 գր թթվասեր և 2 ճ/գդ լուծվող սուրճ և 2 զանգվածներն էլ լավ հարում ենք: 3-րդ ամանի մեջ լցնում ենք 100 գր թթվասեր և մի փոքր ելակ ու զանգվածը հարում ենք: Ձվի սպիտակուցները, շաքարավազը լավ հարում ենք, կամաց-կամաց ավելացնում ենք պուդինգն ու մնացած 1 կգ թթվասերը: Այս ամենից հետո ելակով զանգվածի վրա հերթականությամբ լցնում ենք պուդինգով խառնուրդը, ելակով խառնուրդը, սուրճով խառնուրդը և կակաոյով խառնուրդը:
Այնուհետև սառցախցիկից հանում ենք փոքր խմնորը և քերում մեր տորթի վրա:
Թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռցում 50 րոպե: