Միլանի դարպասապահ Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից
SPORTԻտալական «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է հրաժարվել իր գործակալ Մինո Ռայոլայի ծառայություններից,- գրում է «Mediaset Premium»-ը:
Ավելի վաղ ֆուտբոլիստը մերժել էր «ռոսոներիների» կողմից առաջարկված 5-ամյա պայմանագիրը:
Հաղորդվում է, որ դարպասապահի ընտանիքի և գործակալի միջև տարաձայնություններ կան:
Ակումբի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան հանդիպել է երիտասարդ դարպասապահի ծնողներին և քննարկել ստեղծված իրավիճակը: Դոնարումայի ընտանիքը կողմ է, որ դարպասապահը շարունակի ելույթները «Միլանում»:
Ռայոլան դեմ է այդ տարբերակին և ցանկանում է իր հաճախորդի տրանսֆերային իրավունքները վաճառել Մադրիդի «Ռեալին»: Ամենայն հավանականությամբ, Դոնարուման կհրաժարվի Ռայոլայի ծառայություններից:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



