Միլանի դարպասապահ Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից
ՍՊՈՐՏԻտալական «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է հրաժարվել իր գործակալ Մինո Ռայոլայի ծառայություններից,- գրում է «Mediaset Premium»-ը:
Ավելի վաղ ֆուտբոլիստը մերժել էր «ռոսոներիների» կողմից առաջարկված 5-ամյա պայմանագիրը:
Հաղորդվում է, որ դարպասապահի ընտանիքի և գործակալի միջև տարաձայնություններ կան:
Ակումբի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան հանդիպել է երիտասարդ դարպասապահի ծնողներին և քննարկել ստեղծված իրավիճակը: Դոնարումայի ընտանիքը կողմ է, որ դարպասապահը շարունակի ելույթները «Միլանում»:
Ռայոլան դեմ է այդ տարբերակին և ցանկանում է իր հաճախորդի տրանսֆերային իրավունքները վաճառել Մադրիդի «Ռեալին»: Ամենայն հավանականությամբ, Դոնարուման կհրաժարվի Ռայոլայի ծառայություններից:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



