ԻՊ-ի գրոհայինները հուսահատ պայքարում են Ռաքքան չկորցնելու համար. BBC-ի թղթակիցը` պայքարի առաջնագծից
SOCIETYԻսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հուսահատ պաշտպանում են իրենց դիրքերը Սիրիայի Ռաքքա քաղաքում, որը նրանց «մայրաքաղաքն» է համարվում:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, գրոհայիններն ամեն կերպ դիմակայում են քաղաքի կենտրոնին մոտեցող «Սիրիական դեմոկրատական ուժեր» քուրդ և արաբ ընդդիմադիր զորամիավորման ստորաբաժանումների մարտիկների գրոհներին:
«Սիրիական դեմոկրատական ուժերի» ջոկատներին աջակցություն են ցուցաբերում ամերիկյան ավիացիան և հրետանին:
BBC-ի թղթակիցը եղել է գրոհայինների վերահսկողության տակ գտնվող քաղաքում և առաջին գծից լուսաբանել մարտերի ընթացքը:
Նրա խոսքով` եթե իսլամիստները պարտվեն Ռաքքայում, դա կխորհրդանշի ԻՊ-ի խալիֆայության վերջը, սակայն դա չի նշանակի, որ ԻՊ-ի բռնությանն ու սիրիական պատերազմին վերջ է դրվելու:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



