ԻՊ-ի գրոհայինները հուսահատ պայքարում են Ռաքքան չկորցնելու համար. BBC-ի թղթակիցը` պայքարի առաջնագծից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հուսահատ պաշտպանում են իրենց դիրքերը Սիրիայի Ռաքքա քաղաքում, որը նրանց «մայրաքաղաքն» է համարվում:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, գրոհայիններն ամեն կերպ դիմակայում են քաղաքի կենտրոնին մոտեցող «Սիրիական դեմոկրատական ուժեր» քուրդ և արաբ ընդդիմադիր զորամիավորման ստորաբաժանումների մարտիկների գրոհներին:
«Սիրիական դեմոկրատական ուժերի» ջոկատներին աջակցություն են ցուցաբերում ամերիկյան ավիացիան և հրետանին:
BBC-ի թղթակիցը եղել է գրոհայինների վերահսկողության տակ գտնվող քաղաքում և առաջին գծից լուսաբանել մարտերի ընթացքը:
Նրա խոսքով` եթե իսլամիստները պարտվեն Ռաքքայում, դա կխորհրդանշի ԻՊ-ի խալիֆայության վերջը, սակայն դա չի նշանակի, որ ԻՊ-ի բռնությանն ու սիրիական պատերազմին վերջ է դրվելու:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



