Լոնդոնում մի քանի բազմաբնակարան շենքերի բնակիչներ են տարհանվել
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հյուսիսում մի քանի բազմաբնակարան շենքերից բնակիչներ են տարհանվել։ Քաղաքային իշխանությունները նրանց տարհանել են Գրենֆել Թաուերում հրդեհից հետո, որը 79 մարդու կյանք է խլել։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։
Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ հրշեջ ծառայությունները չեն կարող երաշխավորել բնակիչների անվտանգությունը։ Ուստի նրանց որոշել են տարհանել՝ մինչեւ անվտանգության խստացման աշխատանքների ավարտը։
Գրենֆել Թաուերում հրդեհից հետո պարզվել է, որ շինության երեսպատվածքը, ինչպես Բրիտանիայում շատ այլ շենքերի, չի համապատասխանել հրդեհի դեպքում անվտանգության նորմերին։ Շենքը հրկիզվել է սառնարանի հրդեհի պատճառով։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



