Լոնդոնում մի քանի բազմաբնակարան շենքերի բնակիչներ են տարհանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հյուսիսում մի քանի բազմաբնակարան շենքերից բնակիչներ են տարհանվել։ Քաղաքային իշխանությունները նրանց տարհանել են Գրենֆել Թաուերում հրդեհից հետո, որը 79 մարդու կյանք է խլել։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։
Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ հրշեջ ծառայությունները չեն կարող երաշխավորել բնակիչների անվտանգությունը։ Ուստի նրանց որոշել են տարհանել՝ մինչեւ անվտանգության խստացման աշխատանքների ավարտը։
Գրենֆել Թաուերում հրդեհից հետո պարզվել է, որ շինության երեսպատվածքը, ինչպես Բրիտանիայում շատ այլ շենքերի, չի համապատասխանել հրդեհի դեպքում անվտանգության նորմերին։ Շենքը հրկիզվել է սառնարանի հրդեհի պատճառով։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



