Արք. Բեքչյանը Ստամբուլի նահանգապետարան է հանձնել պատրիարքի ընտրության դիմումը
INTERNATIONAL NEWSՊոլսո հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման հետ կապված Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանը դիմում է հանձնել Ստամբուլի նահանգապետարան։
Ինչպես տեղեկանում ենք, Պոլսո հայոց պատրարքարանի տարածած հայտարարությունից, Ստամբուլի նահանգապետարան ներկայացված դիմումի մեջ նշվել է, որ Հայոց պատրիարքը հիվանդության պատճառով չի կարողանում կատարել պարտականությունները եւ 2017–ի մարտի 15–ին տեղի է ունեցել տեղապահի ընտրություններ։
Դիմումի մեջ շեշտվել է, որ ըստ կանոնակարգի ստեղծվելու է պատրիարքի ընտրությունները կազմակերպող հանձնաժողով, որի անդամների անունները եւս ներկայացվելու է նահանգապետարան։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



