Արք. Բեքչյանը Ստամբուլի նահանգապետարան է հանձնել պատրիարքի ընտրության դիմումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊոլսո հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման հետ կապված Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանը դիմում է հանձնել Ստամբուլի նահանգապետարան։
Ինչպես տեղեկանում ենք, Պոլսո հայոց պատրարքարանի տարածած հայտարարությունից, Ստամբուլի նահանգապետարան ներկայացված դիմումի մեջ նշվել է, որ Հայոց պատրիարքը հիվանդության պատճառով չի կարողանում կատարել պարտականությունները եւ 2017–ի մարտի 15–ին տեղի է ունեցել տեղապահի ընտրություններ։
Դիմումի մեջ շեշտվել է, որ ըստ կանոնակարգի ստեղծվելու է պատրիարքի ընտրությունները կազմակերպող հանձնաժողով, որի անդամների անունները եւս ներկայացվելու է նահանգապետարան։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



