Հալե. Կիսաեզրափակիչում՝ Խաչանով - Ֆեդերեր
SPORTԹենիսի ATP շարքի Հալեի մրցաշարի կիսաեզրափակիչի զույգերից մեկը կազմել են աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերն ու Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը:
Խոտածածկով կորտերում անցկացվող մրցաշարի քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովը 7:6 (10:8), 4:6, 6:3 հաշվով հաղթել է ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովին: Մրցախաղը տեւել է 2 ժամ 16 րոպեն: Խաչանովը 19 էյս է կատարել:
Համաշխարհային դասակարգման աղյուսակում այժմ 5-րդ տեղը զբաղեցնող Ֆեդերերը 6:3, 6:4 հաշվով պարտության է մատնել այս մրցաշարի անցած տարվա հաղթող, գերմանացի Ֆլորիան Մայերին: Շվեյցարացի թենիսիստից հաղթանակի համար պահանջվել է 1 ժամ 8 րոպե:
Խաչանով - Ֆեդերեր հանդիպումը տեղի կունենա հուլիսի 24-ին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



