Հալե. Կիսաեզրափակիչում՝ Խաչանով - Ֆեդերեր
ՍՊՈՐՏԹենիսի ATP շարքի Հալեի մրցաշարի կիսաեզրափակիչի զույգերից մեկը կազմել են աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերն ու Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը:
Խոտածածկով կորտերում անցկացվող մրցաշարի քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովը 7:6 (10:8), 4:6, 6:3 հաշվով հաղթել է ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովին: Մրցախաղը տեւել է 2 ժամ 16 րոպեն: Խաչանովը 19 էյս է կատարել:
Համաշխարհային դասակարգման աղյուսակում այժմ 5-րդ տեղը զբաղեցնող Ֆեդերերը 6:3, 6:4 հաշվով պարտության է մատնել այս մրցաշարի անցած տարվա հաղթող, գերմանացի Ֆլորիան Մայերին: Շվեյցարացի թենիսիստից հաղթանակի համար պահանջվել է 1 ժամ 8 րոպե:
Խաչանով - Ֆեդերեր հանդիպումը տեղի կունենա հուլիսի 24-ին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



