Նռան հյութը նպաստում է աշխատունակության բարձրացմանը
LIFEՀետազոտությունները պարզել են, որ նռան հյութի կանոնավոր սպառումն օրգանիզմը պաշտպանում է սթրեսներից ու բարձրացնում է աշխատանքային կատարողականությունը։
Գիտնականների անցկացրած հետազոտության ժամանակ կամավորներն ամեն օր պետք է խմեին կես լիտր նռան հյութ՝ 2 շաբաթ շարունակ։ Հետազոտության սկզբում և վերջում մասնագետները չափել են մասնակիցների զարկերակը, ինչպես նաև խնդրել են լրացնել հարցաթերթիկ՝ պարզելու մասնակիցների էմոցիոնալ տրամադրությունն ու աշխատանքից տպավորությունները։
Ինչպես ցույց են տվել արդյունքները, 2 շաբաթ անց գրեթե բոլոր մասնակիցների մոտ եղել է ոգեշնչում աշխատանքի նկատմամբ, հուզական վիճակի բարելավում ու զարկերակի դանդաղում։
Ամեն օր նռան հյութ խմելու դեպքում նաև նվազում է որովայնի հատվածում ճարպերի կուտակման հավանականությունը, արյան ճնշումը, ինչն էլ կանխում է սրտանոթային հիվանդությունների ու երիկամների անբավարարվածության առաջացումը։
Հետազոտողները վստահ են նաև, որ նռան հյութը կարող է պայքարել քաղցկեղի, ծերացման դեմ, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



