Նռան հյութը նպաստում է աշխատունակության բարձրացմանը
ԼԱՅՖՀետազոտությունները պարզել են, որ նռան հյութի կանոնավոր սպառումն օրգանիզմը պաշտպանում է սթրեսներից ու բարձրացնում է աշխատանքային կատարողականությունը։
Գիտնականների անցկացրած հետազոտության ժամանակ կամավորներն ամեն օր պետք է խմեին կես լիտր նռան հյութ՝ 2 շաբաթ շարունակ։ Հետազոտության սկզբում և վերջում մասնագետները չափել են մասնակիցների զարկերակը, ինչպես նաև խնդրել են լրացնել հարցաթերթիկ՝ պարզելու մասնակիցների էմոցիոնալ տրամադրությունն ու աշխատանքից տպավորությունները։
Ինչպես ցույց են տվել արդյունքները, 2 շաբաթ անց գրեթե բոլոր մասնակիցների մոտ եղել է ոգեշնչում աշխատանքի նկատմամբ, հուզական վիճակի բարելավում ու զարկերակի դանդաղում։
Ամեն օր նռան հյութ խմելու դեպքում նաև նվազում է որովայնի հատվածում ճարպերի կուտակման հավանականությունը, արյան ճնշումը, ինչն էլ կանխում է սրտանոթային հիվանդությունների ու երիկամների անբավարարվածության առաջացումը։
Հետազոտողները վստահ են նաև, որ նռան հյութը կարող է պայքարել քաղցկեղի, ծերացման դեմ, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
4
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



