Պորտուգալիան Ռոնալդուի միակ գնդակի շնորհիվ հաղթեց ռուսներին
SPORTԿոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը հաղթեց ռուսներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի «Սպարտակ» մարզադաշտում կայացած խաղում Ռուսաստանը հավաքականը նվազագույն հաշվով զիջեց Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի ընտրանուն: Պորտուգալացիներին հաջողվեց մեկնարկային 8-րդ րոպեին բացել խաղի հաշիվը, որը հետագայում մնաց հանդիպման միակ խփված գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Կրիշտինաու Ռոնալդուն: Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության A ենթախմբի մյուս՝ Մեքսիկա-Նոր Զելանդիա հանդիպումը կկայանա հունիսի 21-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



