Պորտուգալիան Ռոնալդուի միակ գնդակի շնորհիվ հաղթեց ռուսներին
ՍՊՈՐՏԿոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը հաղթեց ռուսներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի «Սպարտակ» մարզադաշտում կայացած խաղում Ռուսաստանը հավաքականը նվազագույն հաշվով զիջեց Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի ընտրանուն: Պորտուգալացիներին հաջողվեց մեկնարկային 8-րդ րոպեին բացել խաղի հաշիվը, որը հետագայում մնաց հանդիպման միակ խփված գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Կրիշտինաու Ռոնալդուն: Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության A ենթախմբի մյուս՝ Մեքսիկա-Նոր Զելանդիա հանդիպումը կկայանա հունիսի 21-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



