«Ալաշկերտի» երկրորդ հաղթանակը Մինսկում
SPORTՖուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» Մինսկում անցկացրած մարզումային հավաքն ավարտել է ստուգողական երկրորդ խաղով եւ առավելության է հասել 2:0 հաշվով: Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմի մրցակիցը ռուսական «Շիննիկն» էր:
Մինսկում անցկացրած առաջին ստուգողական խաղում «Ալաշկերտը» 2:1 հաշվով պարտության էր մատնել ռուսական «Լուչ-Էներգիային»:
Հունիսի 21-ին հայկական թիմը կվերադառնա Երեւան:
Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլում նախորդ տարվա նման «Ալաշկերտը» կհանդիպի Անդորրայի չեմպիոն «Սանտա-Կոլոմայի» հետ, որի արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» կխաղա Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ: «Սանտա Կոլոմայի» հետ առաջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 27-ին Երեւանում:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



