«Ալաշկերտի» երկրորդ հաղթանակը Մինսկում
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» Մինսկում անցկացրած մարզումային հավաքն ավարտել է ստուգողական երկրորդ խաղով եւ առավելության է հասել 2:0 հաշվով: Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմի մրցակիցը ռուսական «Շիննիկն» էր:
Մինսկում անցկացրած առաջին ստուգողական խաղում «Ալաշկերտը» 2:1 հաշվով պարտության էր մատնել ռուսական «Լուչ-Էներգիային»:
Հունիսի 21-ին հայկական թիմը կվերադառնա Երեւան:
Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլում նախորդ տարվա նման «Ալաշկերտը» կհանդիպի Անդորրայի չեմպիոն «Սանտա-Կոլոմայի» հետ, որի արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» կխաղա Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ: «Սանտա Կոլոմայի» հետ առաջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 27-ին Երեւանում:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



