Բասկետբոլ. Հայաստանի 3 տարիքային հավաքականներ սկսել են նախապատրաստական փուլը
SPORTԲասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչև 18 և 20 տարեկանների, ինչպես նաև կանանց մինչև 18 տարեկանների հավաքականները սկսել են նախապատրաստվել հուլիսին կայանալիք Եվրոպայի առաջնություններին:
Հավաքականները հանգրվանել են Դավթաշենում գտնվող Օլիմպիական ավանում, որտեղ ստեղծված են մարզումային հիանալի պայմաններ,- հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Մինչև 18 տարեկանների կանանց հավաքականը հուլիսի 3-ին մեկնելու է Մալթա, որտեղ կայանալու է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը:
Նույն օրը տղամարդկանց մինչև 18 տարեկանների հավաքականը կմեկնի Կիպրոս, որտեղ ևս կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը:
Տղամարդկանց մինչև 20 տարեկանների հավաքականը հուլիսի 12-ին կուղեւորվի Ռումինիա՝ մասնակցելու Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



