Բասկետբոլ. Հայաստանի 3 տարիքային հավաքականներ սկսել են նախապատրաստական փուլը
ՍՊՈՐՏԲասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչև 18 և 20 տարեկանների, ինչպես նաև կանանց մինչև 18 տարեկանների հավաքականները սկսել են նախապատրաստվել հուլիսին կայանալիք Եվրոպայի առաջնություններին:
Հավաքականները հանգրվանել են Դավթաշենում գտնվող Օլիմպիական ավանում, որտեղ ստեղծված են մարզումային հիանալի պայմաններ,- հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Մինչև 18 տարեկանների կանանց հավաքականը հուլիսի 3-ին մեկնելու է Մալթա, որտեղ կայանալու է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը:
Նույն օրը տղամարդկանց մինչև 18 տարեկանների հավաքականը կմեկնի Կիպրոս, որտեղ ևս կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը:
Տղամարդկանց մինչև 20 տարեկանների հավաքականը հուլիսի 12-ին կուղեւորվի Ռումինիա՝ մասնակցելու Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



