«Հայաստան-սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովը տեղի կունենա սեպտեմբերին
SOCIETYՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Հայաստան-սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովը 2017 թվականի սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացնելու մասին որոշում է ստորագրել: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:
Վարչապետը հանձնարարել է ՀՀ սփյուռքի նախարարին` ապահովել պատշաճ մակարդակով համաժողովի կազմակերպչական աշխատանքները, նախապատրաստել համաժողովի ծրագիրը և դրանով նախատեսված միջոցառումների իրականացումը: Համաժողովի անցկացման հետ կապված վարչապետը տարբեր գերատեսչությունների ղեկավարներին տվել է մի շարք այլ հանձնարարականներ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



