«Հայաստան-սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովը տեղի կունենա սեպտեմբերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Հայաստան-սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովը 2017 թվականի սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացնելու մասին որոշում է ստորագրել: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:
Վարչապետը հանձնարարել է ՀՀ սփյուռքի նախարարին` ապահովել պատշաճ մակարդակով համաժողովի կազմակերպչական աշխատանքները, նախապատրաստել համաժողովի ծրագիրը և դրանով նախատեսված միջոցառումների իրականացումը: Համաժողովի անցկացման հետ կապված վարչապետը տարբեր գերատեսչությունների ղեկավարներին տվել է մի շարք այլ հանձնարարականներ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



