Ռաուլը՝ «Ռեալի» փոխտնօրեն
SPORTՄադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը կվերադառնա Արքայական ակումբ: 39-ամյա իսպանացին կզբաղեցնի «Ռեալի» գլխավոր տնօրենի տեղակալի եւ նախագահ Ֆլորենտինո Պերեսի խորհրդականի պաշտոնը, հաղորդում է AS-ը:
Ռաուլը կհամակարգի ակումբի ղեկավարության եւ գլխավոր թիմի գործակցությունը: Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը պարտականությունների կատարմանը կանցնի հուլիսի 3-ից: «Ռեալի» գլխավոր տնօրենը Խոսե Անխել Սանչեսն է:
Ռաուլը «Ռեալի» խորհրդանիշ աստղերից էր 1994-2010 թվականներին՝ դառնալով Իսպանիայի վեցակի չեմպիոն, քառակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, Միջմայրցամաքային գավաթի կրկնակի հաղթող:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



