Ռաուլը՝ «Ռեալի» փոխտնօրեն
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը կվերադառնա Արքայական ակումբ: 39-ամյա իսպանացին կզբաղեցնի «Ռեալի» գլխավոր տնօրենի տեղակալի եւ նախագահ Ֆլորենտինո Պերեսի խորհրդականի պաշտոնը, հաղորդում է AS-ը:
Ռաուլը կհամակարգի ակումբի ղեկավարության եւ գլխավոր թիմի գործակցությունը: Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը պարտականությունների կատարմանը կանցնի հուլիսի 3-ից: «Ռեալի» գլխավոր տնօրենը Խոսե Անխել Սանչեսն է:
Ռաուլը «Ռեալի» խորհրդանիշ աստղերից էր 1994-2010 թվականներին՝ դառնալով Իսպանիայի վեցակի չեմպիոն, քառակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, Միջմայրցամաքային գավաթի կրկնակի հաղթող:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



