Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն. Մրցումային 2-րդ օրվա ամփոփում
SPORTՈւկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 8 ներկայացուցիչներից պայքարի մեջ մտած 3 բռնցքամարտիկները հաղթանակ են տոնել:
Գերծանր քաշային կարգում մեկնարկային մենամարտում հաղթանակ էր տոնել Գուրգեն Հովհաննիսյանը, իսկ երեկ հաղթանակների շարքը շարունակել են 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:
Մարգարյանը առավելության է հասել Շոտլանդիան ներկայացնող Ստեֆեն Նյուվնսիի, իսկ Մանասյանը՝ թուրք Ակսին Բուրակի նկատմամբ:
Գուրգեն Հովհաննիսյանն ու Վլադիմիր Մարգարյանը 1/8 եզրափակչի մենամարտերը կանցկացնեն հունիսի 19-ին, իսկ Նարեկ Մանասյանը՝ հունիսի 20-ին
Հայաստանի ներկայացուցիչներից այսօր՝ հունիսի 18-ին ռինգ դուրս կգան 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



