Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն. Մրցումային 2-րդ օրվա ամփոփում
ՍՊՈՐՏՈւկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 8 ներկայացուցիչներից պայքարի մեջ մտած 3 բռնցքամարտիկները հաղթանակ են տոնել:
Գերծանր քաշային կարգում մեկնարկային մենամարտում հաղթանակ էր տոնել Գուրգեն Հովհաննիսյանը, իսկ երեկ հաղթանակների շարքը շարունակել են 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:
Մարգարյանը առավելության է հասել Շոտլանդիան ներկայացնող Ստեֆեն Նյուվնսիի, իսկ Մանասյանը՝ թուրք Ակսին Բուրակի նկատմամբ:
Գուրգեն Հովհաննիսյանն ու Վլադիմիր Մարգարյանը 1/8 եզրափակչի մենամարտերը կանցկացնեն հունիսի 19-ին, իսկ Նարեկ Մանասյանը՝ հունիսի 20-ին
Հայաստանի ներկայացուցիչներից այսօր՝ հունիսի 18-ին ռինգ դուրս կգան 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



