Դատավորը 14 հազար դոլարը պարտքով է տվել
SOCIETYՏավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը նախորդ տարի 14 հազար ԱՄՆ դոլար է պարտքով տվել՝ փոխառություններ է հանձնել: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Վերջինս դրամական միջոցներ չի հայտարարագրել, իսկ տարեկան եկամուտները ստացվել են 2 միլիոն 535 հազար դրամ աշխատավարձից, 200 ԱՄՆ դոլար տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից և որպես այլ եկամուտներ նշված 5 հազար 200 եվրո ու 979 հազար 355 դրամ գումարից: Դատավորի ամուսինը՝ Կարեն Շահգելդյանը, հայտարարագրել է միայն 2 միլիոն 580 հազար դրամ տարեկան եկամուտներ:
Սիմա Իսկանդարյանի կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա 2013–2014 թթ. աշխատել է Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական: Իսկ 2015 թ. նշանակվել էր ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետ:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



