Դատավորը 14 հազար դոլարը պարտքով է տվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը նախորդ տարի 14 հազար ԱՄՆ դոլար է պարտքով տվել՝ փոխառություններ է հանձնել: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Վերջինս դրամական միջոցներ չի հայտարարագրել, իսկ տարեկան եկամուտները ստացվել են 2 միլիոն 535 հազար դրամ աշխատավարձից, 200 ԱՄՆ դոլար տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից և որպես այլ եկամուտներ նշված 5 հազար 200 եվրո ու 979 հազար 355 դրամ գումարից: Դատավորի ամուսինը՝ Կարեն Շահգելդյանը, հայտարարագրել է միայն 2 միլիոն 580 հազար դրամ տարեկան եկամուտներ:
Սիմա Իսկանդարյանի կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա 2013–2014 թթ. աշխատել է Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական: Իսկ 2015 թ. նշանակվել էր ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



