Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Վարդան Արամյան. «Մեզ համար ամենակարևորը ոչ թե գործընթացն է, այլ՝ արդյունքը»

ANALYSIS
Նոր կայք, «Վեբինար» կոչվող կայքի նոր հավելված, որի միջոցով հնարավոր է կազմակերպել առավել կարևոր, արդիական թեմաների շուրջ մասնագիտական կամ հանրային օպերատիվ քննարկումներ ու միևնույն ժամանակ օնլայն պատասխանել բոլոր հարցերին:
 
 
Անմիջապես հավելենք, որ ՀՀ ֆինանսների նախարարություն–լրագրողական համայնք հանդիպման միակ առիթը, սակայն, միայն գերատեսչության նոր կայքի, նոր հնարավորությունների ու հարթակի մասին իրազեկելը չէր: Հանդիպման օրակարգում ներառված էին նաև հունվար–մայիս ամիսների ֆինանսատնտեսական ցուցանիշների, կառավարության կատարողականի, առցանց պարտատոմսերի ձեռքբերման հնարավորության մասին հարցերը, որոնց մենք հետագայում ավելի մանրամասն կանդրադառնանք առանձին–առանձին:
 
 
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ եթե առաջին եռամսյակում ՀՆԱ–ի աճը կազմել է 6,5%, որը նրա կարծիքով բավականին լավ ցուցանիշ է առաջին եռամսյակի համար, ապա տարվա համար թիրախավորած 3,2% ՀՆԱ–ի աճին հասնելն իրագործելի կլինի, որն այն նվազագույն շեմն է, որին ձգտում է կառավարությունը:
 
 
Ի դեպ, ՀՆԱ–ի աճին նպաստել են արդյունաբերությունը, ծառայությունները և առևտուրը: Տնտեսական ակտիվության ցուցանիշի համաձայն`հունվար–ապրիլ ամիսներին ունեցել ենք 5,7% ցուցանիշ: Դրան նպաստել են երկրի արդյունաբերության, ծառայությունների ոլորտները: 5,7%–ի 4,5%–ը բաժին է ընկել ծառայություններին, 2,4%–ը` արդյունաբերությանը, իսկ գյուղատնտեսությունը և շինարարությունը առաջին հինգ ամիսներին գրանցել են բացասական արդյունքներ:
 
 
Արտահանում–ներկրում ցուցանիշներով արտահանումը շարունակում է առաջանցիկ աճ գրանցել, ներմուծման համեմատ: Վերջին հինգ ամիսների ընթացքում եթե 16%–ից մի փոքր ավել արտահանում է իրականացվել, ապա ներմուծումը կազմել է 14%–ից է մի փոքր ավելի և արտահանման ցուցանիշը շարունակում է ավելի արագ աճել, քան ներմուծմանը: Հարկերի հավաքագրման մասով առաջին եռամսյակը 13 միլիարդ դրամի չափով ավելի բարձր ցուցանիշ է արձանագրել, քան պլանավորված էր:
 
 
«Հետճգնաժամային ժամանակաշրջանում սա առաջին դեպքն է, երբ հարկերի հավաքագրման շեմը շուրջ 50 միլիարդով բարձրացվեց: Եվ այն վարքագիծը, որը մենք ունեցել ենք այս մասով, մեզ թույլ է տալիս ասել, որ մենք դեռևս շարժվում ենք ճշգրտված ու բարձր ծրագրային ցուցանիշով: Ապրիլ–մայիս ամիսներին նախորդ տարվա ցուցանիշների համեմատ ավելի քան 10 միլիարդ դրամով հարկերի հավաքագրման աճ ունենք, և այս սցենարը եթե շարունակվի ամբողջ տարվա ընթացքում, ապա 1 տրիլիոն 197 միլիարդ ծրագրային ցուցանիշը կիրականացվի»,– ասաց ՀՀ ֆինանսների նախարարը:
 
 
Վ.Արամյանի խոսքով՝ այդ նշաձողը բավականին ամբիցիոզ է և դրան հասնելու համար հարկավոր է ջանքեր գործադրել, սակայն ներկայի հարկերի հավաքագրման վարքագիծը թույլ է տալիս ենթադրել, որ կառավարությունն այնուամենայնիվ կկարողանա իր ամբիցիոզ ծրագիրն իրագործել:
Ծախսերի մասին ֆինանսների նախարարն ասաց, որ առաջին եռամսյակում նախատեսվածից շուրջ 26 միլիարդ դրամ է խնայվել, իսկ ապրիլ–մայիս ամիսներին ծախսերը ծրագրավորածի չափով է իրականացվել: Այսինքն՝ առաջին կիսամյակի ընդհանուր ցուցանիշներով խնայողությունները մի փոքր ավելի պակաս կլինեն, քան առաջին եռամսյակում էր:
«Այն հիմնական թիրախները, որոնք որ մենք մեր առջև դրել էինք ամբողջությամբ կատարել ենք: Եվ մեզ համար ամենակարևորը ոչ թե գործընթացն է, այլ՝ արդյունքը, որը հանրության համար կարող է օգտակար լինել»,– ասաց Վ. Արամյանը:
 
Նա նաև տեղեկացրեց, որ արդեն իսկ լուծվել է նաև գնման պայմանագրերի կատարման գործընթացի հարցը և այն նույնպես այսուհետ էլեկտրոնային հարթակի միջոցով կիրականացվի: Դա թույլ կտա, որ այսուհետ փաստաթղթերի մուտքագրման ժամանակ բացառվի նաև մարդկային միջամտության գործոնը, ինչը է՛լ ավելի կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը և կբարձրացնի գործընթացի արդյունավետությունը:
 
 
«Հետայսու հնարավոր չի լինելու աշխատանքն ընդունել և հետագայում, հետին թվով ստորագրել և մուտքագրել ակտերը և ստանալ ֆինանսավորումը: Կամ ընդունման–հանձնման ակտը մուտքագրելուց հետո հետագայում, երբ այն ինչ–ինչ պատճառներով արդյունքների հետ չհամապատասխանի, փորձեն ընդունման–հանձնման ակտը փոխել և համապատասխանեցնել կատարված աշխատանքին»,– ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
 

ԱրմինեԳրիգորյան

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation