Պենտագոնը մտադիր է ևս 4000 զինվորականի ուղարկել Աֆղանստան
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգները 4000 հավելյալ զինվորականի կտեղակայի Աֆղանստանում, այդ թվում և հարյուրավոր հատուկջոկատայինների: Press TV-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչը:
Վերջինիս խոսքով` այս մասին պաշտոնական հայտարարությամբ հաջորդ շաբաթ հանդես կգա ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիս
Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ն առավել մեծ ռազմական ներկայություն պետք է ունենա Աֆղանստանում, որպեսզի ստիպի «Թալիբան» շարժմանը նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Այս առաջարկը դեռևս պետք է հաստատվի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:
ԱՄՆ-ն ներկայում շուրջ 8400 զինվորականներ ունի Աֆղանստանում, որտեղ տեղակայված է նաև ՆԱՏՕ-ի 5000-անոց զորքը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



